Արարատ Միրզոյանը վաղը եռօրյա այցով կմեկնի Թուրքիա | Region

Արարատ Միրզոյանը վաղը եռօրյա այցով կմեկնի Թուրքիա

Փետրվար 29,2024 22:35

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հաղորդվում է, որ Միրզոյանը մասնակցելու է ֆորումի շրջանակում նախատեսված քննարկումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Նորություններ