Իրանը կանխե՞լ է Սյունիքի նկատմամբ հարձակման փորձերը. մասնագետի դիտարկումները
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/03/121212.jpg)
«Իրանը պատերազմի մեջ չի ներքաշվելու կամ Հայաստանի փոխարեն մեր սահմանները չի պաշտպանելու, բայց այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ գործակցության վերաբերյալ չի փոխվել»: Նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ արձագանք սպասել Թեհրանից Հայաստանի տարածքի վրա Բաքվի հնարավոր հարձակման դեպքում:
Ինչ աջակցություն կցուցաբերի Իրանը՝ կախված է նրանից, թե ինչ որակի բանակցություններ կվարի Երևանը, իսկ այս փուլում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են հատկապես Սյունիքում: «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, ըստ մասնագետի, սպառնալիք է նաև Թեհրանի համար:
«Այս փուլում Իրանը դեռևս դիվանագիտական գործիքներ է օգտագործում թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները կանխելու համար, եղան հայտարարություններ, որ Իրանն արդեն ամենաբարձր մակարդակով կանխել է Սյունիքի նկատմամբ հարձակման փորձերը, մշտական զորավարժություններ են և այլն»,-նշեց Միսակյանը:
Չնայած Իրանի կոշտ դիրքորոշմանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջը շարունակում է հնչել Ադրբեջանից ու Թուրքիայից:
Իրանագետի խոսքով՝ բոլոր խաղացողներն ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, բավականին ուշադիր պետք է գործի Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի Հայաստանը չվերածվի մեծ տերությունների, Իրանի ու Թուրքիայի բախման թատերաբեմի:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)