Հաագայի դատարանում Հայաստանը փաստարկներ կներկայացնի Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին
Հունվար 13,2024 13:09
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/01/419216003_1620774778730773_2452119759882441884_n.jpg)
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Ֆեյսբուքյան էջում նման հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը։
Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։