Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. քրեական հետախույզների բացահայտումը | Region

Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. քրեական հետախույզների բացահայտումը

Դեկտեմբեր 27,2023 08:54

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի մի բնակիչ մոտը և տանը պահում է մարիխուանա։

Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրամիջոց ունի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էջմիածինցին իրավապահներին է ներկայացրել ընդհանուր մոտ 1 կգ 400 գրամ մարիխուանայով 7 փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նորություններ