Ասում են ղարաբաղցիներին վարկ չի հասնում, դուք գտնվում եք Ադրբեջանի կազմի մեջ. Դավթյանների ընտանիքում 11 անչափահաս կա, ընտանիքն օգնության կարիք ունի | Region

Ասում են ղարաբաղցիներին վարկ չի հասնում, դուք գտնվում եք Ադրբեջանի կազմի մեջ. Դավթյանների ընտանիքում 11 անչափահաս կա, ընտանիքն օգնության կարիք ունի

Փետրվար 22,2022 17:00

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արմավիրի մարզ տեղափոխվեցին շատ արցախցի ընտանիքներ։

Նրանք հիմնականում ապաստանեցին գյուղական համայնքներում՝ մանկապարտեզներ, անհատների կողմից տրամադրվող բնակարաններ, իսկ քաղաքներում՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Զբաղեցրած տարածքներն անվճար էին տրամադրվել ընտանիքներին։ Այդ ընթացքում բարերարների և տարբեր կազմակերպությունների կողմից նրանք ստանում էին սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ իրեր։

ՀՀ կառավարությունը նրանց տրամադրեց նաև միանվագ նպաստներ, որը կթեթևացներ տեղահանվածների բեռը, բայց դա երկար չտևեց։ Ավելի ուշ արցախցիներից շատերը հասկացան, որ այլևս վերադառնալու տեղ չունեն, կորցրել են տունը, գյուղը, հիմա նաև՝ հույսը։ Այժմ նրանք ստիպված են սեփական ուժերով և միջոցներով լուծել իրենց կացարանի խնդիրը, գտնել ապրուստի միջոցը։

Նորություններ