Վահեն ուզում էր փոխել աշխարհը, փոխել իր բաժին երկինքը. բժշկի անավարտ երազանքները շարունակողներ կա | Region

Վահեն ուզում էր փոխել աշխարհը, փոխել իր բաժին երկինքը. բժշկի անավարտ երազանքները շարունակողներ կա

Փետրվար 23,2022 23:32

Զավակին գրկելու, նրա ներկայությունը վայելելու բերկրանքից պատերազմը զրկեց հազարավոր ծնողների: Վանաձորցի Վահե Մելիքսեթյանը դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Երևանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը:

Հասցրել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց և շատ ծրագրեր էլ կիսատ թողեց պատերազմը։ Վահեն զոհվել է հոկտեմբերի 8-ին Քաշաթաղի շրջանում։ Վահեի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները, այսօր արդեն իր անունը կրող դպրոցը։

Նորություններ