«Ե՞րբ ենք գնալու տուն». արցախցի տասնյակ ընտանիքներ՝ անչափահաս երեխաներով, Աբովյանի մարզադպրոցում են | Region

«Ե՞րբ ենք գնալու տուն». արցախցի տասնյակ ընտանիքներ՝ անչափահաս երեխաներով, Աբովյանի մարզադպրոցում են

Հոկտեմբեր 30,2023 18:28

Աբովյանի մարզահամալիրում բնակվող երեխաներն ընկերացել են, մեծերը հարեւանություն են անում: Նրանց միավորում է շատ բան. գաղթի ճանապարհն անցել են մի քանի անգամ, մի քանի տուն կորցրել: Շուրջ 27 ընտանիք է ապրում այս հարկի տակ:

Աբովյանն այն քաղաքներից է, որտեղ մեծ թիվ են կազմում բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Ավելի քան 5000 արցախցու է քաղաքն ընդունել իր հարկի տակ: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզը առաջատարն է տեղահանված անձանց թվով: 25 հազար բռնի տեղահանված արցախցի Կոտայքում է, 18 հազարը՝ Արարատում, 9 հազարը՝ Արմավիրում:

Նորություններ