Թալինցի Գայանեն փորձում է նոր ծրագիր հաջողել՝ այս անգամ պորտուգալացիների հետ | Region

Թալինցի Գայանեն փորձում է նոր ծրագիր հաջողել՝ այս անգամ պորտուգալացիների հետ

Սեպտեմբեր 19,2023 18:49

«Թալինի կանանց ռեսուրս կենտրոն» զարգացման հիմնադրամի տնօրեն Գայանե Խաչատրյանը բազում խոչընդոտների է հանդիպել իր նախաձեռնությունների իրականացման ժամանակ: Բարդ է ծրագրերին կանանց ներգրավումը՝ հատկապես գյուղական համայնքներում: Այնուհանդերձ, տարիներ առաջ նախաձեռնել ու հաջողությամբ իրականացրել է «Թալինի տիկնիկներ» (Talin Dolls) նախագիծը:

Հանդես է եկել նաեւ առաջին բուժօգնության, կանանց դերի բարձրացման, կանանց իրավունքերին վերաբերող ծրագրերով՝ շատ դեպքերում բախվելով ամուր պատնեշների:

Գայանեն այսօր էլ շարունակում է իր գործունեությունը: Այժմ փորձում է նոր ծրագիր հաջողել՝ այս անգամ պորտուգալացիների հետ:

Նորություններ