Աղետալի վիճակագրությունն ու Շիրակի մարզպետարանի թվային տվյալները
Բնակչության թվի վերաբերյալ 2011-2015 թթ. տվյալների համադրությունը բավական է հասկանալու համար, թե ինչ ահագնացող տեմպերով են դատարկվում Հայաստանի գյուղերն ու քաղաքները: Շիրակի մարզի բնակչությունը, համաձայն մարզպետարանի կայքէջում զետեղված եւ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, պակասել է 36.500 հազարով. Շիրակի մարզի երեք քաղաքային բնակավայրերից ընդհանուր առմամբ հեռացել է 26.600 քաղաքացի, իսկ 116 գյուղական համայնքներից՝ 9900 մարդ:
Պարզ հաշվարկներով, Շիրակի մարզում իսպառ դատարկվել է ամենահամեստ հաշվարկներով՝ «երկու քաղաք» կամ 20 խոշոր «գյուղական բնակավայր»: Մինչդեռ 2015 թվականի երկրորդ եռամսյակի տվյալները բավականին ուշագրավ են:
Շիրակի մարզպետարանի փաստաթղթերով մարզի բնակիչների թիվը երեք ամիսների ընթացքում ավելացել է շուրջ 53.000-ով:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)