Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Հունիս 16,2024 19:01
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/photo_2024-06-16_18-18-29.jpg)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Երվանդը երկու մանկահասակ (1 և 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների ակտիվ մասնակից»։