Բռնության զոհերը՝ շրջապատի լռության մեջ
Հայաստանում վերջին 3 տարում գրանցվել է կնասպանության 32 դեպք: Կանայք սպանվել են ընտանիքում՝ ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Մտահոգիչ այս վիճակագրությունը, մասնագետների դիտարկմամբ, արդյունքն է բռնարարների անպատժելիության և հասարակության անտարբերության: Այն, որ ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է, հասարակության մեջ շարունակում է արմատացած կարծրատիպ մնալ:
Արդեն 6 տարի գործում է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որը թեև լայն լիազորություններ է վերապահում ոստիկաններին, բայց իրավապահ համակարգը որոշ դեպքերում բռնության ենթարկվածին դիտարկում է ոչ թե տուժող, այլ՝ մեղավոր: Երկրում ընտանեկան բռնության դեպքերը տարեցտարի աճ են գրանցում, կնասպանության դեպքերը՝ նույնպես:
Հանրապետությունում այդ ցուցանիշով առաջին տեղում Երևանն է, երկրորդ տեղում՝ Շիրակի մարզը: Որո՞նք են կնասպանության դեպքերի պատճառահետևանքային գործոնները, ընտանեկան բռնությունների մասին ահազանգերից հետո ինչու՞ ոստիկանությունը գործերին պատշաճ ընթացք չի տալիս՝ հետագա անկանխատեսելի զարգացումները կանխելու համար:
Մանրամասները` ԳԱԼԱ-ի հատուկ տեսանյութում:
Նորություններ
![Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջшնի իրականացրածը միջազգային հшնցшգործություն է որակում](https://regiontv.am/wp-content/uploads/2024/07/Photo-Stepanakert-822x462-1-140x93.jpg)
![«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի «Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի](https://regiontv.am/wp-content/uploads/2024/06/tatik-140x93.jpg)