«Մեզնից այդ գինը ուզելու են» | Region

«Մեզնից այդ գինը ուզելու են»

Ապրիլ 04,2024 11:10

Ադրբեջանը խաղաղությունը չի ընկալում որպես նպատակ, ընկալում է որպես իր նպատակներին հասնելու միջոց,- REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երևան-Բաքու երկխոսությանը:

Բաղդասարյանի խոսքով՝ Բաքուն ձգտում է իր նպատակներին հասնել խաղաղությամբ, իսկ եթե չստացվի, պատերազմով կփորձեն:

«Մեզ համար խաղաղությունը նպատակ է, իսկ եթե մենք ասում ենք, որ ցանկացած գնով հասնելու ենք այդ նպատակին, մեզնից այդ գինը ուզելու են»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ անընդհատ զիջումներով Բաքվին զսպել հնարավոր չէ:

«Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, ընդ որում պատրաստվում էր 44-օրյա պատերազմի հաջորդ օրվանից սկսած, իսկ եթե նրանք պատրաստվում են, մեծ է հավանականությունը, որ այդպիսի բախում կամ պատերազմ տեղի կունենա, որովհետև այս պայմաններում, այս հռետորաբանությամբ, ուժերի այս բալանսով կայուն խաղաղություն հաստատվել չի կարող»,- ընդգծեց Արմեն Բաղդասարյանը:

Նորություններ