Անկարան ու Բաքուն Հայաստանից ուզում են թողնել մոտ 10.000 քկմ, որից իրենց վտանգ չի սպառնա. թուրքագետ | Region

Անկարան ու Բաքուն Հայաստանից ուզում են թողնել մոտ 10.000 քկմ, որից իրենց վտանգ չի սպառնա. թուրքագետ

Ապրիլ 25,2024 20:30

«Հայ-թուրքական հաշտեցում հնարավոր է միայն, եթե թուրքերը ցանկանան և որևէ քայլ ձեռնարկեն: Ոչ ներողություն կա, ոչ փոխհատուցում կա, ոչ մի բան, ինչպե՞ս պետք է հաշտվել: Թուրքիան չի ընդունում, որ  ցեղասպանութուն է եղել, ընդհակառակը, մեզ են մեղադրում, թե մենք իբրև միլիոններով թուրք ենք կոտորել»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Նա համոզված է՝ առաջին իսկ առիթի դեպքում Թուրքիան կանի նույնը, ինչ արել է Օսմանյան Թուրքիան 1915թ.-ին:

«Նրանք տարիներ շարունակ չեն հաստատում դիվանագիտական հարաբերություններ, որովհետև ունեն ուրիշ նպատակներ: Ալիևը չի ճանաչում Հայաստանի 29.800 քառ.կմ-ը, ինչո՞ւ… որովհետև նպատակ չունի կանգ առնելու, նպատակ ունի առաջ գնալու, նույնը թուրքերը 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում, որովհետև հեռուն գնացող նպատակներ ունեն:  Հայաստանից ուզում են թողնել մոտ 10 հազար քառ.կմ, որից իրենց վտանգ չի սպառնա»:

Նորություններ